Public Private Dialogue in Armenia

Հանրային-մասնավոր երկխոսության մասին

Հանրային-մասնավոր երկխոսությունը (ՀՄԵ) հանդիսանում է կառուցվածքային, մասնակցային և ներառական մոտեցում քաղաքականության մշակման գործընթացում: Այն նպատակաուղղված է կառավարման և բիզնես-կլիմայի բարեփոխմանը՝ հատկապես քաղաքականությանն առնչվող մյուս հաստատությունների ոչ արդյունավետ գործունեության դեպքում: Երկխոսությունը բարելավում է տնտեսական քաղաքականությանն առնչվող տեղեկատվության հոսքը և ձևավորում լեգիտիմություն քաղաքականությանմ շակման գործընթացում: Այն նաև հետամուտ է թափանցիկության համար առկա խոչընդոտների հաղթահարմանը և կարգավորում է շահակիրների ավելի մեծ ներառումը որոշումների կայացման գործում:

Եթե ավելի պարզ ձևակերպենք, ապա երկխոսությունը տարածք է ստեղծում քաղաքականության բացահայտման համար: Երկխոսության միջոցով քաղաքականություն մշակողները, ընտրողները և փորձագետները կարող են շատ ավելի մեծ ճշգրտությամբ որոշել բարեփոխումների «ոսկե միջինը», ինչը կբավարարի քաղաքականության ցանկալիության, և քաղաքական ու վարչարարական իրագործելիության պայմանները: ՀՄԵ-ները հնարավորություն են տալիս, որպեսզի շահակիրներն աշխատեն համագործակցորեն՝ պետության և շուկայի համատեղ գործողությունների հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով: Նրանք համախմբում են բազմաթիվ մասնակիցների, զորօրինակ՝ մասնավոր հատվածին, կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, գիտական հանրույթին և քաղաքականության առանձին հարցերի շուրջ ընդհանուր շահեր և մտահոգություններ ունեցող այլ մասնակիցների:

ՀՄԵ-ն կիրառվում է քաղաքականության առաջնահերթությունները սահմանելու, օրենսդրական առաջարկները բարելավելու և հետադարձ կապը՝ կարգավորման նորմերիիրականացմանշրջանակումներառելունպատակով: Այն կարող է ստեղծել ներըմբռնում և տեսլական, հաստատել քաղաքականությունների առաջարկները կամ ձևավորել փոփոխության շարժիչ ուժը: Երկխոսությունն օգնում է, որպեսզի կառավարությունների համար բացահայտվեն աճ ապահովող հավանական միկրոտնտեսական հիմքերը. Բացի այդ, այն գործարար համայնքի շրջանում ստեղծում է բարեփոխումային ծրագրերի պահանջատիրության զգացողություն, ինչն առավել հավանական է դարձնում քաղաքականությունների հաջողության գրանցումը դրանց գործնական կիրառության դեպքում: