Regional Position Paper

20-րդ դարի 80-ականներին և 90-ականների սկզբին էական փոփոխություններ կատարվեցին Եվրոպայում և աշխարհում: Խորհրդային Միությունից ի հայտ եկան նոր անկախ պետություններ, որոնց տնտեսություններում սկսվեց անցումը կոմունիստական տնտեսական համակարգից դեպի շուկայական տնտեսություններ: Շատ երկրներում մասնավորեցման գործընթացի արդյունքում մեծ պետական ձեռնարկությունները և հաստատություններն ունեցան նոր սեփականատերեր: Շատ երկրներում առաջացան մենաշնորհներ և անարդյունավետության դրսևորումներ: Շատ ընկերություններ չէին կարողանում պահպանել իրենց գոյությունը շուկայական տնտեսության պայմաններում առանց մեծ սուբսիդիաների և շուկայական գործընթացների խաթարումների: Շուկայական տնտեսությունների ողնաշարը հանդիսացող փոքր և միջին ձեռնարկությունները չէին կարողանում զարգանալ և շարունակում էին մնալ թերզարգացած: Արևելյան երկրների քաղաքականություն մշակողներն իրենց տնտեսական պրոբլեմների լուծումը տեսնում էին հիմնականում հին արդյունաբերությունը պահպանելու մեջ:

Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում է, որ ընդունվել է Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարևորությունը, և սկսվել փոփոխությունները քաղաքականության մեջ: Ուժեղ ՓՄՁ հատվածի զարգացմանն առնչվող հիմնախնդիրները նմանատիպ են նախկին Խորհրդային Միության երկրների մեծ մասում, և դրանք նունն են Արևելյան գործընկերության 6 երկրներում: ՓՄՁ-ների իրավիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնություններ էին ձեռնարկվել ազգային մակարդակում, իսկ 6 երկրների միջև համագործակցությունը չէր դիտվում որպես առաջնահերթություն: 2008 թ. կայացած ԱլԳ բիզնես համաժողովում (Լեհաստան) առաջին անգամ «պաշտոնապես» քննարկվեց տնտեսական զարգացման (և հատկապես ՓՄՁ-ների մասով) վերաբերյալ Դիրքորոշման փաստաթուղթը: Պահաջվեց ևս մի քանի տարի, որպեսզի սկսվեր 6 ԱլԳ երկրների համար Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթղթի մշակման աշխատանքները... 2016 թ. հուլիսին Կիևում ներկայացվելու նպատակով:

Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթղթի առաջին նախագիծը հաստատվել է Տարածաշրջանի 143 բիզնես ասոցացիաների կողմից, և այն հանդիսացել է հիմք Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթղթի հետագա մշակման համար, որը կներկայացվի 2017 թ. հոկտեմբերին Տալլինում կայանալիք ԱլԳ Բիզնես համաժողովում:

Union%20Jack


Union%20Jack


Union%20Jack